dpa-ը նշում է, որ կոնտակտային խմբի հանդիպման վայրի մասին Վաշինգտոնը ոչինչ չի հայտնել, սակայն ենթադրվում է, որ այն կկայանա ամերիկյան Ռամշտայն ռազմաբազայում։
Ընդ որում, Սպիտակ տանը հույս ունեին Կիևից կոնկրետ ինչ-որ բան լսել այն մասով, թե գործող նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ինչպես կարող էր Ուկրաինային աջակցել առաջիկա չորս ամիսների ընթացքում, երբ կավարտվի Բայդենի պաշտոնավարման ժամկետը։
Խարկովի մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի տվյալներով՝ վիրավորվել է 21 մարդ։ Ոստիկանությունում հստակեցրել են, որ տուժածների թվում 3 անչափահաս կա՝ 8-ամյա երեխա և 17-ամյա երկու դեռահաս։
Կողմերը կքննարկեն ուկրաինական հակամարտության ընթացիկ վիճակը, ռազմավարական պլանավորումը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցությունը։
Կիևում ֆոն դեր Լեյենն արդեն իսկ հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Այս աշխատանքային այցի ընթացքում նա մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել Կիևին Եվրամիության լրացուցիչ վճարումների բաշխման մանրամասները:
Զելենսկին նախատեսում է ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքում: Նա պատրաստվում է ներկայացնել վերջին շաբաթներին մշակված «ուկրաինական հաղթանակի ծրագիրը»:
Այդ երկրի ֆինանսական գերատեսչությունն ընդգծում է, որ օգնությունը պետք է հատկացվի անհապաղ, որպեսզի մինչև 2024 թվականի ավարտն այն կարողանա ազդեցություն ունենալ ռազմական իրավիճակի վրա։
Ստուբը նշել է, որ բարեփոխումների կոչերին ինքը ևս կմիանա հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, որտեղ կքննարկվի այդ կազմակերպության Անվտանգության խորհրդի կազմը: